Թրամփը հնարավոր է համարում ռազմական գործողությունը Կոլումբիայում, բայց ոչ՝ Կուբայում


 

Թրամփը հնարավոր է համարում ռազմական գործողությունը Կոլումբիայում, բայց ոչ՝ Կուբայում

  • 05-01-2026 15:16:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Կոլումբիայում թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի պատրվակով ռազմական գործողություն իրականացնելու հավանականությունը:
 
ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ այդ հանրապետությունը «ղեկավարում է հիվանդ մարդ, որին դուր է գալիս կոկաին արտադրել և այն վաճառել Միացյալ Նահանգներում»։
 
Եթե Թրամփը չի բացառել ռազմական գործողությունը Կոլումբիայում, ապա Կուբայի հարցում, ըստ ԱՄՆ ղեկավարի, դրա անհրաժեշտությունը չի լինի:
 
«Ես չեմ կարծում, որ մենք պետք է ինչ-որ գործողություններ կատարենք Կուբայում, ինքնին հասկանալի է, որ այն կտապալվի»,- ասել է ԱՄՆ նախագահը և նշել, որ այդ երկիրը եկամուտ էր ստանում վենեսուելական նավթից, որից այժմ զրկվել է:
 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը