ՀՀ վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշը կփոխվի


 

ՀՀ վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշը կփոխվի

  • 08-01-2026 15:56:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշը կփոխվի:
 
Կառավարության հունվարի 8-ի որոշմամբ՝ «001 UU» հնգանիշ տարբերակի փոխարեն սահմանվել է պարզապես «1» համարանիշը։
 
Որպես հիմնավորում նշվում է, որ փոփոխությունը հիմնված է միջազգային փորձի վրա։ Շվեդիայում և Իսլանդիայում պետական բարձրաստիճան պաշտոնյաների մեքենաների համարանիշերը հաճախ բաղկացած են լինում ընդամենը մեկ նիշից և կիրառվում են պետական դրոշի հետ համադրությամբ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը