Սիրիայում տիրող իրավիճակի ֆոնին չեղարկվել է Հալեպ-Երևան չվերթը


 

Սիրիայում տիրող իրավիճակի ֆոնին չեղարկվել է Հալեպ-Երևան չվերթը

  • 09-01-2026 11:30:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ավիաընկերությունը թռիչքներն իրականացնում է ուրբաթ օրերին:
 
Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով չեղարկվել է Cham Wings Airlines ավիաընկերության Հալեպ - Երևան չվերթը։ Այս մասին են վկայում Երևանի օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները։
 
Հալեպում արդեն մի քանի օր է՝ մարտեր էին ընթանում Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային կառավարության զորքերի և քրդական կազմավորումների միջև։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը Երևանի ժամանակով առավոտյան ժամը 04:00-ի դրությամբ հայտնել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին։
 
Այդուհանդերձ, Հալեպի օդանավակայանը դեռևս շարունակում է փակ մնալ։
 
Միևնույն ժամանակ, ըստ չվացուցակի, Երևան ուշացումով կժամանեն նաև չվերթեր Եկատերինբուրգից (Ural Airlines), Մոսկվայից (Red Wings) և Բուդապեշտից (Wizz Air)։
 
Հիշեցնենք, որ Fly Cham ավիաընկերությունը դեպի Երևան կանոնավոր չվերթեր էր սկսել իրականացնել 2025 թվականի նոյեմբերի 7-ից։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը