ՀՈՒՆԱՍՏԱՆԸ՝ ԲՈԼՈՐ ՀՈՒՅՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է։ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ՉԷ ՀՈՒՅՆԵՐԻ ԻՐԵՆՑ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔ ՎԵՐԱԴԱՐՁՈՎ․ՊԱՏՐԻԴԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ


 

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ՝ ԲՈԼՈՐ ՀՈՒՅՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է։ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ՉԷ ՀՈՒՅՆԵՐԻ ԻՐԵՆՑ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔ ՎԵՐԱԴԱՐՁՈՎ․ՊԱՏՐԻԴԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ

  • 12-01-2026 14:53:00   |   |  Հայտարարություններ

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ՝ ԲՈԼՈՐ ՀՈՒՅՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է։ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ  ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ՉԷ ՀՈՒՅՆԵՐԻ ԻՐԵՆՑ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔ ՎԵՐԱԴԱՐՁՈՎ:
 
Աթենքի և ողջ Հելլադայի արքեպիսկոպոս Իերոնիմոս II-ին
Հունաստանի հայրենասիրական ուժերին
Հունաստանի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին
Զանգվածային լրատվության միջոցներին (ԶԼՄ)
 
Ես՝ Էդուարդ Պոլատիդիսս, Հայաստանի հույների «Պատրիդա» կազմակերպության ղեկավարս, սրտի ցավով եմ հետևում, թե ինչպես է մարում իմ հայրենակիցների հույսը՝ վերադառնալ իրենց արմատներին։ Երկիրը, որը գովերգվել է Հոմերոսի կողմից ժողովրդավարության հայրենիքը, այսօր կարծես անտարբեր է իր  ամբողջ աշխարհով մեկ սփռված իր դուստրերի և որդիների հանդեպ։ Մենք՝ Հայաստանի և Արցախից (Լեռնային Ղարաբաղ) հույները, մեզ զգում ենք մոռացված և ճակատագրի քմահաճույքին թողնված։
Հունաստանի կառավարությունը, փոխարենը հեշտացնելու հայրենադարձության գործընթացը, բարձրացնում է բյուրոկրատական խոչընդոտներ՝ քաղաքացիություն ստանալը վերածելով բազմամյա դժոխքի։ Իմ խոսքերի ապացույցն են՝ աշխարհի տարբեր երկրներում հազարավոր չքննարկված դիմումներ, կորած փաստաթղթեր, առանց պատճառաբանության անսահմանափակ թվով մերժումներ:
Ինչ վերաբերում է Հայաստանի հույներին, ապա նրանց քաղաքացիություն ստանալու հետ կապված դիմումները Հունաստանի դեսպանատուն՝ մնում են անպատասխան։ Դեսպանատունն ու հյուպատոսությունը պահպանում են սառցե լռություն և չեն պատասխանում նամակներին, չնայած այն հանգամանքին, որ հարցումները ուղարկվում են «Պատրիդա» կազմակերպության կողմից, որի ղեկավարը Հունաստանի և Հայաստանի քաղաքացի է։ Նման արհամարհանքը թվում է Հունաստանի Սահմանադրության 10 և 11 հոդվածների, ինչպես նաև Հայաստանի Սահմանադրության 51 հոդվածի կոպիտ խախտում։ Առաջանում է օրինաչափ հարց՝ արդյո՞ք Հունաստանի բարձրագույն ղեկավարությունը ծանոթ է իր երկրի հիմնական օրենքին և քաղաքացիության վերաբերյալ դրույթներին։ Ամենայն հավանականությամբ, միակ ելքը մնում է դիմել Հայաստանի և Հունաստանի դատական ատյաններին։ Ներկայումս Հայաստանում ընթանում են խորհրդակցություններ իրավաբանների և մարդու իրավունքների պաշտպանների հետ։ Մենք վստահ ենք, որ նաև Հունաստանում նույնպես կգտնվեն սկզբունքային իրավաբաններ և իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք պատրաստ կլինեն աջակցել արդարության վերականգնմանը։
Մենք կանգնած ենք մեր ինքնության, մեր լեզվի, մեր մշակույթի կորստի շեմին։ Մեր երեխաները մեծանում են Հունաստանից հեռու՝ չճանաչելով նրա պատմությունը, չզգալով նրա հոգին։ Հայաստանի հույները մեկ տասնամյակից ավել է չեն կարողանում ստանալ քաղաքացիություն, հարկադրված լքում են Հայաստանը և արտագաղթում աշխարհի տարբեր երկրներ, բայց ոչ՝ Հունաստան։
Եվ այս ամենը տեղի է ունենում հունական իշխանությունների անտարբերության և անփութության պատճառով, որոնք, կարծես, ավելի շատ մտահոգված են պահի քաղաքական շահերով, քան իրենց հայրենակիցների ճակատագրով, որոնք ճակատագրի բերումով և նախահայրերի կամոք հայտնվել են Հայրենիքից դուրս։ Նրանք չեն տեսնում նաև Հայաստանում ,ներկայիս պրոթուրքական, պրոադրբեջանական կառավարության պայմաններում, հետագա ապրելու հեռանկար։ Արդեն ակնհայտ է, որ երկիրը աստիճանաբար անցնում է Թուրքիայի, Ադրբեջանի և հայերին թշնամի այլ երկրների ազդեցության գոտի և դառնում է Թուրանի ստեղծման ճանապարհին խառնաշփոթի  բեմահարթակ:
Միևնույն ժամանակ մենք ականատես ենք լինում, թե ինչպես է մեր պատմական հայրենիքը՝ Հունաստանը, լցվում մեզ համար օտար էթնոսներով և կրոններով, մարդկանցով, որոնք կապ չունեն հունական մշակույթի և պատմության հետ։ Երկիր են լցվել տասնյակ հազարավոր փախստականներ, աֆրիկացիներ, թունգուսա-մանջուրական ժողովուրդների ներկայացուցիչներ, իսկ այժմ արդեն սկսվել է պակիստանցիների ներհոսքը։ Մի՞թե սա ազգային շահերի դավաճանություն չէ՝ ազգային անվտանգության համատեքստում։
Ի դեպ, ընտրված Հունաստանի նախագահը տալիս է երդում, որտեղ ասվում է. «Երդվում եմ Սուրբ, Միածին և Անբաժանելի Երրորդության անունով պահպանել Սահմանադրությունն ու օրենքները, հոգալ դրանց բարեխիղճ պահպանման մասին, պաշտպանել ազգային անկախությունն ու երկրի ամբողջականությունը, պահպանել հույների իրավունքներն ու ազատությունները և ծառայել հունական ժողովրդի ընդհանուր շահերին ու առաջընթացին»։ Ինչպես տեսնում ենք, երդման մեջ կոնկրետ չի խոսվում Հունաստանի քաղաքացիների մասին, այնտեղ հստակ գրված է «…պահպանել հույների իրավունքներն ու ազատությունները և ծառայել հունական ժողովրդի ընդհանուր շահերին ու առաջընթացին»։ Խոսքը վերաբերում է բոլոր հույներին, ոչ միայն քաղաքացիներին՝ անկախ նրանց փաստացի բնակության վայրից։
Ես նույնպես երդում եմ տվել՝ դառնալով Հունաստանի քաղաքացի, և որպես քաղաքացի մտահոգված եմ միգրացիոն քաղաքականության վիճակով՝ ազգային և պետական անվտանգության համատեքստում։
Դիմում եմ աշխարհի բոլոր հույներին, մեր աստվածապահ հայրենիքի բոլոր հայրենասերներին՝ մի՛ լռեք։ Թույլ մի՛ տվեք, որ մեր երկիրը վերածվի անանուն տարածքի՝ բնակեցված մեզ համար օտար տարրերով։ Մենք պետք է միավորվենք, պետք է ստեղծենք հզոր հայրենասիրական շարժում, որը կստիպի Հունաստանի կառավարությանը լսել մեզ և գործել հունական ժողովրդի շահերից ելնելով։
Հայրենակիցներ՛։
Եթե երկրում կան հայրենասիրական միություններ, արհմիություններ կամ կուսակցություններ, որոնք կոչված են պաշտպանելու պատմական հայրենիքից դուրս ապրող հույն հայրենակիցների շահերը, ապա Հայաստանի հույների «Պատրիդա» համայնքը պատրաստ է դառնալ այդ միությունների մաս և իր հնարավոր ներդրում ունենալ Հունաստանի վերածննդի, նրա մեծության վերադարձի գործում։
Մեզ հետ է Աստված և մեր նախնիների հիշատակը։
Հունաստանի քաղաքացի։
 
Հայաստանի հույների «Պատրիդա» կազմակերպության  Ղեկավար        Էդ. Պոլատիդիս
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ