«Պաշտպան հայրենյաց»-ի շահառուները 5 տարի ծառայելուց հետո կարող էին ստանալ 5մլն դրամ պատվովճար, հիմա պայմանագիրն ավելացվում է ևս 2 և ևս 5 տարով. Պապիկյան


 

«Պաշտպան հայրենյաց»-ի շահառուները 5 տարի ծառայելուց հետո կարող էին ստանալ 5մլն դրամ պատվովճար, հիմա պայմանագիրն ավելացվում է ևս 2 և ևս 5 տարով. Պապիկյան

  • 13-01-2026 12:43:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am. 2 - 2.5 տարիների ընթացքում՝ «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը կազմում է 4,234 զինծառայող, որը շարունակաբար աճում է, իսկ աճը դիմումների մասին է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
 
«Այս պահին միայն ամառային զորակոչից ունենք 906 դիմում, և եսլիահույս եմ, որ մինչև պայմանագրերի կնքման ավարտը այնկավելանա նվազագույնը ևս 200 հոգով: Այսպիսով մենք կունենանքառավելագույն թվաքանակ բոլոր զորակոչերի նկատմամբ՝ մինչև 1,000-1,100 մարդ, որը 1 զորակոչի համար բավականին լուրջ արդյունք է, և սա չի կարող չանդրադառնալ զինված ուժերի վրա»,- նշել է նա:
 
Անդրադառնալով ծրագրի շարունակական փոփոխություններին՝ Պապիկյանը նշել է, որ «Պաշտպան հայրենյաց»-ի շահառուները 5 տարի ծառայելուց հետո կարող էին ստանալ 5մլն դրամ պատվովճար, իսկ հիմա պայմանագիրն ավելացվում է ևս 2 և ևս 5 տարով, որի արդյունքում շահառուները կարող են ստանալ 1,5 մլն դրամ՝ 2 տարվա համար, այսինքն՝ 7 տարվա համար, և 5 տարի ծառայելու պարագայում ևս 5 մլն դրամ, 10 տարվա հանրագումարով՝ 10մլն դրամ:
 
«Սա նպատակ ունի ապահովել ու ամրացնել ծրագրի հիմքը, այսպիսով ունենալ բանակի կայուն շարունակականություն, որը կբխի ժամկետային զինծառայությունից ու կվերափոխվի պրոֆեսիոնալ պայմանագրային ծառայության»,-նշել է նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը