ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի, Թուրքիայի սահմաններով


 

ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի, Թուրքիայի սահմաններով

  • 13-01-2026 14:06:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Միացյալ Նահանգները կոչ է արել իր քաղաքացիներին Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի հետ ցամաքային սահմաններով լքել Իրանը:
 
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Իրանում իրավիճակը լարված է, բողոքի ցույցերը կարող են վերածվել բռնության՝ հանգեցնելով ձերբակալությունների և վիրավորների։
 
Շարունակվում են անվտանգության ուժեղացված միջոցառումները, հասարակական տրանսպորտի խափանումները և ինտերնետի արգելափակումը, նշել է Պետդեպարտամենտը:
 
Իրանը լքելու տարբերակների թվում ԱՄՆ-ն նշել է նաև Թուրքմենստանի ցամաքային սահմանը, սակայն հավելել է, որ ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ է Թուրքմենստանի կառավարության հատուկ թույլտվություն սահմանին մոտենալուց առաջ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը