Բաքվի հայկական ջարդերի 36-րդ տարելիցի առիթով՝ ի հիշատակ անմեղ զոհերի միասին առ Աստված սգո աղոթքի առաջարկ
13-01-2026 14:08:34 | Հայաստան | Հասարակություն
ՆՈՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ
և ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԳԱՐԵԳԻՆ Բ-ին
Վեհափառ Տեր:
Այս տարի, երբ ամբողջ հայ ազգը սրտի կսկիծով նշում է Բաքվի հայկական ջարդերի 36-րդ տարեդարձը, մենք դիմում ենք Ձեր Սրբությանը՝ ի հիշատակ անմեղ զոհերի միասին առ Աստված սգո աղոթքի առաջարկով, որպեսզի այն ղողանջի Մայր Աթոռում, հայոց բոլոր եկեղեցիներում և վանքերում, հասնի ամեն մի հավատացյալի սրտին Հայաստանում և աշխարհում, սուրբ ծածկի տակ բոլոր հավատավոր մարդկանց հավաքելով ու միավորելով: Թող այդ սգո պատարագը ոչ միայն այդ անհավատալի վայրենության զոհերի հիշատակի վկայություն դառնա, այլև այս՝ մեր Երկրի, ազգի և մեր Եկեղեցու համար բեկումնային շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու ավանդական արժեքների և Էջմիածնի Մայր Աթոռի՝ անխախտ հավատարմության ապացույց լինի:
Ամեն տարի, ցավի անանցիկ կսկիծով ս. Սարգիս եկեղեցում առ Աստծված մեր աղոթքն ենք ուղղում, անվերջ և անխոնջ զգուշացնելով համայն մարդկությանը՝ Աստծո և աշխարհի դեմ նման ոճրի անթույլատրելիության մասին:
Արդ, որդիական խոնարհ սիրով դիմում ենք Ձեզ, Վեհափառ Տեր, մեր առաջարկին ընդառաջելու և հունվարի 20-ին ժ. 12-ին ս. Սարգիս եկեղեցիում անմեղ զոհերի հիշատակը հարգելու խնդրանքով:
Այս օրերին, երբ մենք վերստին հիշում ենք 1990-ի հունվարին Բաքվում մարդակերպ բորենիների արյունոտ խրախճանքը, մեր սրտերը նորից սարսափով և արդար ցասումով են լցվում: Ադրբեջանի մայրաքաղաքի փողոցները մղձավանջի թատերաբեմ էին դարձել, ուր արյան հոտից վայրենացած բարբարոսները, իշխանության կողմից խրախուսվելով և ուղղորդվելով, ջարդում ու ապականում էին ամեն ինչ, որ հայերի հետ թեկուզ հեռավոր աղերսներ ուներ՝ տները, ունեցվածքը, սրբությունները… Ադրբեջանից հայերի արտաքսումը անասելի դաժանությամբ, բարբարոսությամբ, բռնությամբ, թալանով և նույնիսկ մարդակերությամբ էր ուղեկցվում…
Բաքվի հայկական ջարդերը Ադրբեջանի ղեկավարության բազմամյա հակահայ քաղաքականության թունավոր պտուղներն էին: Այդ երկրի իշխանությունն այսօր էլ պետական մակարդակով հայատյացության քաղաքականություն է վարում, լկտիաբար պատմությունը կեղծելով և քաղաքակիրթ գոյակցության բոլոր չափանիշները ոտնահարելով: Ատելության այդ չարագույժ պաշտամունքը, որ բորբոքվեց Արցախյան ազգային-ազատագրական շարժման ժամանակ, Ադրբեջանի հայերի ուղղակի ֆիզիկական ոչընչացման վերածվեց՝ Եղեռնի՝ ամենադաժան, ֆաշիստական և նացիստական մեթոդների կիրառումով:
Այդ ամենը պետության առաջին դեմքերի եթե ոչ անմիջական թողտվության, ապա լռության պայմաններում կատարվեց, երբ նրանք Բաքվի ցույցերում հայտարարեցին. “Հողը չեն նվիրում, հողը արյամբ է նվաճվում”: Իրավապահ մարմինները ոչ միայն չկանխեցին, այլ իրենք ջարդերը ղեկավարեցին: Արյան հոտից վայրենացած ամբոխը Բաքվի փողոցներում ղեկավարում էր այդ ազգի “մտավորականությունը”՝ Ադրբեջանի ժողովդական բանաստեղծ Բախտիյար Վահաբզադեի գլխավորությամբ, որին ուղեկցում էին ոստիկանները:
Երկու տարի առաջ՝ 1988-ի փետրվարի 28-ին նույն բանը Սումգայիթում էր կատարվում, ուր ջարդարարներին գլխավում էր քաղկոմկուսի երկրորդ քարտուղար Բայրամովան, որին հետո միացավ առաջին քարտուղար Մուսլիմզադեն: Բոլոր հայերի հեռախոսներն անջատվել էին, գործարանում երկաթե շշեր էին սարքվել, որոնք հետո ջարդարարաներին էին բաժանվել: Բանտից քրեական հանցագործներն էին ազատվել ու միացել ամբոխին: Նույն վիճակը Ադրբեջանի բոլոր քաղաքներում էր…
Հետապնդվում, կեղեքվում և սպանվում էին ոչ միայն հայերը, այլև այազգերի բոլոր այն ներկայացուցիչները, որոնք հայերի հետ ինչ-որ, հատկապես ազգակցական կապ ուներին: Եթերում և մամուլում հայերի հասցեին թափվող լուտանքն ու հեյրուրանքը վայրենացած ամբոխին միայն խրախուսում էին: ԽՍՀՄ շարքային քաղաքացիներին ճշմարտությունը պատմողը միայն BBC ռադիոկայանն էր…
Քաղաքների զինվորական պարետատները սահմռկեցնող զեկուցագրեր էին ստանում. “տանջել են, կացնով անդամահատել, վառել,” “սպանել են մոր, քրոջ եղբոր հետ,” “գազանաբար ծեծելուց հետո կենդանի-կենդանի վառել են”: Սումգայիթում փորձ առած դահիճները այն “հաջողությամբ” Ադրբեջանի մյուս բնակավայրերում կիրառեցին. կենդանի մարդկանցից նույն խարույկները, անօգնական աղջիկներին ու կանանց բռնաբարող նույն գազանները, ուրիշի վաստակած ինչքին տիրացած նույն թալանչիները, ում հետո սրբացրեցին ու հերոս կարգեցին: Եվ նրանց լկտիաբար խրախուսող նույն իշխանությունը:
Զոհերի իսկական թիվը մինչ այսօր էլ հայտնի չէ, այսօր էլ այդ ոճիրը “զեղասպանություն” չի որակվել: Եվ դա այն դեպքում, երբ ՄԱԿ-ը այն հայ բնակչության զեղասպանություն անվանեց:
Ադրբեջանից բարբարոսաբար վտարված, հազիվ փրկված 630 հազար հայերին և Հայաստանից բարեհաջող հեռացած 147 հազար ադրբեջանցի թուրքերին իրար հավասարեցնելը սրբապղծություն է: Այսօրվա Ադրբեջանի հարստությունը ստեղծողները հիմնականում հայերն ու մյուս քրիստոնյա ազգերն էին այն ժամանակ, երբ ադրբեջանցի ազգն իսկ գոյություն չուներ:
Այս և նման բազմաթիվ այլ փաստերը կանխորոշեցին Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, երբ վերջին 120 հազար հայը, իրենց կյանքը փրկելու համար 30 տարվա պայքարից հետո ստիպված լքեցին իրենց երկիրը:
Արցախը սոսկ վտարված հայերի հայրենիքը չէ: Արցախը Հայաստանի սիրտն է, նրա անբաժանելի մասը: Առաջին դպրոցը Մեսրոպ Մաշտոցն այստեղ է հիմնել, Արցախի հայերն են շենացրել Շուշին, այն Անդկովկասի մարգարիտը դարձնելով: Իլխամ Ալիևն այսօր Շուշիում հայերի սարքած ջրատարի ջուրն է խմում, հայերի սարքած տներում է հյուրեր ընդունում, իսկ Ստեփանակերտը, որն իրենց՝ քոչվորի սովորությամբ այսօր քանդում են, ակադեմիկոս Ա. Թամանյանն է նախագծել: Այս բոլոր փաստերը լռության մատնելով, Հայաստանի այսօրվա վարչակարգը թուրքերի հրամանն է կատարում:
Հայաստանի վերացումն ու ոչնչացումը շարունակվում է. աշխարհը, որ հայերի երեսի զոռով կիսատ-պռատ ճանաչեց Օսմանյան Թուրքիայի հայերի և մյոս քրիստոնյաների զեղասպանությունը, դրա հետևանքները վերացնելու և նոր աղետներ կանխելու համար այդպես էլ, ի տարբերություն Հոլոքոստի, ոչինչ չարեց և հիմա անտարբեր և սառնասիրտ հետևում է, թե ինչպես է 5 000-ամյա քաղաքակրթությունը, Հայկական բարձրավանդակում քրիստոնեության վերջին հանգրվանն ոչնչացվում վայրենի թուրքի ձեռքով: Այն բարձրավանդակն, ուր ծագեց և զարգացավ արիական՝ հնդեվրոպական քաղաքակրթությունը, որի ժառանգորդ են այսօրվա եվրոպացիներն ու ամերիկացիները:
Ջարդերի և տեղահանության զոր դարձան նաև այլ քրիստոնյա ազգերը: Միայն 1990-ին Ադրբեջանից մոտ 80 000 ռուս փախան: Նրանց գերեզմանոցները հավասարվել են հողին, տապանաքարերով փողոցներ են սալարկվել:
Ադրբեջանի քրիստոնյա բնակչության զոհերը շատ ավելին կլինեին, եթե գեներալ Ա. Լեբեդի 106-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայի զինվորները չլինեին, որ նաև իրենց կյանքի գնով կանգնեցրեցին բորենիների այդ խրախճանքը: Գեներալ Ա. Լեբեդը իր հուշերում այդ օրերի արդար նկարագրությունն է թողել: Ցավոք, գեներալն այլևս մեր հետ չէ, բայց նրա ու նրա զինվորների հիշատակը փրկված ժողովուրդը վառ է պահում: