Ուկրաինային կարող են առաջարկել ԵՄ-ին անդամակցության պարզեցված պլան


 

Ուկրաինային կարող են առաջարկել ԵՄ-ին անդամակցության պարզեցված պլան

  • 17-01-2026 13:40:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Եվրահանձնաժողովը Ուկրաինայի համար պատրաստում է Եվրամիությանը պարզեցված ընթացակարգով անդամակցության պլան, հաղորդում են Reuters-ը, Financial Times-ը и Politico-ն:
 
Խոսքը Եվրոպական միությանը նոր երկրների անդամակցության պահանջների վերանայման և անդամակցության երկաստիճան համակարգի ստեղծման մասին է: Ընդ որում, պարզեցված ընթացակարգի դեպքում Կիևը չի ունենա ԵՄ լիիրավ անդամների որոշ իրավունքներ, մասնավորապես՝ չի կարող ակնկալել ԵՄ բյուջեից համապարփակ ֆինանսավորում և սոսկ սահմանափակ մուտք կունենա եվրոպական շուկա, ինչպես նաև որոշ իրավիճակներում զուրկ կլինի ձայնի իրավունքից:
 
Կոնկրետ առաջարկները կներկայացվեն «փետրվարին կամ մարտին», մինչ այդ պլանը մանրակրկիտ կմշակվի, Politico-ին ասել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:
 
Երկու օր առաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցությունը Ուկրաինայի համար անվտանգության առանցքային երաշխիք է:
 
Եվրահանձնաժողովի անանուն մնալ ցանկացած ներկայացուցիչները Financial Times-ին ասել են, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը նաև կնպաստի Ռուսաստանի օգտին տարածքային զիջումներին նախագահ Վլադիմիր Զելենսկու համաձայնելուն՝ նա կարող է դա որպես ձեռքբերում ներկայացնել ուկրաինացի ժողովրդին:
 
Այդուհանդերձ, վերլուծաբանները ԵՄ-ին Ուկրաինայի նման անդամակցության մեջ քաղաքական և ռազմավարական վտանգներ են տեսնում:
 
ԵՄ-ին անդամակցելու դիմում Ուկրաինան ներկայացրել է 2022 թվականի փետրվարի 28-ին, չորս ամիս անց՝ հունիսի 23-ին երկրին շնորհվել է ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը