Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել


 

Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

  • 17-01-2026 15:16:25   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am Շաբաթ երեկոյան Կամչատկայի արևելյան ափի մոտ` Խաղաղ օվկիանոսում, տեղի է ունեցել 5.8 մագնիտուդով երկրաշարժ, որը զգացել են Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության դաշնային հետազոտական ​​կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։
 
Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 18:46-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 9:46-ին): Էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատկայից 190 կիլոմետր հեռավորության վրա, օջախը՝ 39,4 կիլոմետր խորության վրա:
 
Սեյսմոլոգների տվյալներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է մինչև չորս բալ ուժգնությամբ։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը