Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը


 

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

  • 17-01-2026 15:29:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության տարածքում հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան, 18-20-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Քամին` հարավարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 18-19-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
 
Երևանում հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն