Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
17-01-2026 15:35:26 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հունվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը՝ շնորհավորելով զինծառայողներին մասնագիտական տոնի առթիվ և բարձր գնահատելով նրանց դերն ու նշանակությունը երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում։
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես են եկել նաև Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գնդապետ Լևոն Դավիդյանը։
Հանդիսավոր արարողության շրջանակում մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով, արժեքավոր նվերներով։