Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում


 

Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

  • 17-01-2026 17:06:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունվարի 17-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ 
 
Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
 
Ապարանի, Արագածի, Սևանի,  Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն