«Ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանը պարգևատրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բարձր պարգևով»
19-01-2026 14:18:16 | Հայաստան | Հասարակություն
«Ժեմչուժնիկով եղբայրներ» գրական ակումբը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի 300-ամյակի շրջանակներում գրականություն, երաժշտություն և թատրոնի որակաչափական(կվալիմետրիկ) և քվանթիտատիվ գնահատման մեթոդաբանության մշակման և ներդրման համար տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Մարտիկ Յուրիկի Գասպարյանին ներկայացրել է Գիտությունների կայսերական ակադեմիայի հիմնադիր Կ. Գ. Ռազումովսկու մրցանակի, որպես տնտեսագիտական մտքի և կուլտուրոլոգիայի պրակտիկայի նորարարության հեղինակի։
2023 թվականի սեպտեմբերի 24-ին, Արեւմտյան Հայաստանի 3-րդ գումարման Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին նստաշրջանում միաձայն ընտրվեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) Նախագահ` Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի եւ Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր, ակադեմիկոս, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարտիկ Գասպարյանը։
Հիշենք, որ 2023 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ը տեղի ունեցան Արեւմտյան Հայաստանի 3-րդ գումարման Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընտրությունները, որոնց մասնակցեցին աշխարհի 53 երկրներից 63,724 ընտրող՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության գրանցված քաղաքացիներ, եւ միասնական ցուցակով ընտրվեցին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 135 պատգամավորներ։ Ընտրված պատգամավորները ներկայացնում են Արեւմտյան Հայաստանի 30 շրջաններ եւ նահանգներ։