Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի վարչապետին՝ երկաթուղային աղետի կապակցությամբ


 

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի վարչապետին՝ երկաթուղային աղետի կապակցությամբ

  • 19-01-2026 18:41:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ Կորդոբա նահանգում տեղի ունեցած երկաթուղայի աղետի կապակցությամբ:
 
Փաշինյանը ցավակցական հեռագրում մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և վշտակցության խոսքեր եմ հղում Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին: Այս ծանր պահին զորակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»:
 
Երեկ ուշ երեկոյան է տեղի ունեցել Մալագայից Մադրիդ և Մադրիդից Հուելվա ուղևորվող գնացքների դիմահար բախումը։ Երկաթուղայի աղետի հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն