ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին


 

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին

  • 19-01-2026 19:46:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցություններն է հայտնել Իսպանիայի Կորդոբա նահանգում տեղի ունեցած ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ մաղթել շուտափույթ ապաքինում։
 
Համապատասխան գրառումը ՀՀ ԱԳ նախարարությունը տարածել է X-ի իր միկրոբլոգում։
 
«Խորապես վշտացած ենք Իսպանիայի հարավում տեղի ունեցած երկաթուղային վթարի լուրից։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում իրենց սիրելիներին կորցրած ընտանիքներին և մաղթում ենք արագ ու լիակատար ապաքինում այս ողբերգական վթարի հետևանքով տուժած բոլոր վիրավորներին»,-նշված է արտաքին գերատեսչության գրառման մեջ։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն