Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր լոգոտիպ ունի
24-01-2026 17:28:18 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է իր նոր լոգոտիպը։ Նոր լոգոտիպի առանցքում մարդն է՝ որպես պետական քաղաքականությունների և մատուցվող ծառայությունների գլխավոր արժեք ու նպատակ։
Այն միավորում է նախարարության հիմնարար սկզբունքները՝ մարդակենտրոն մոտեցում և հոգատարություն, ինչպես նաև աշխատանքի միջոցով զարգացման ու ինքնակատարելագործման հնարավորություն։ Լոգոտիպը խորհրդանշում է քաղաքացուն՝ իր արժանապատվությամբ, կարիքներով և ներուժով։ Կորագծային պատկերները ձևավորում են կամրջի գաղափարը՝ որպես կապող օղակ մարդու և պետության միջև։
Մարդակերպ նշանը շրջապատող քառակուսին արտահայտում է նախարարության ինստիտուցիոնալ և իրավական շրջանակը՝ ապահովելով կայունություն, պաշտպանվածություն ու վստահելի միջավայր, որտեղ մարդը պետության աջակցությամբ հնարավորություն ունի զարգանալ աշխատանքի միջոցով։