Axios. Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը կարող է կայանալ հաջորդ շաբաթ


 

Axios. Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը կարող է կայանալ հաջորդ շաբաթ

  • 24-01-2026 18:20:24   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am Axios պորտալի տվյալներով՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը կարող է կայանալ հաջորդ շաբաթ։
 
Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ Աբու Դաբիում։ Այդ մասին X սոցիալական ցանցում հայտնել է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյաների շրջանակների իր աղբյուրներին։
 
Նրա տեղեկություններով՝ եռակողմ բանակցությունները անցել են «դրական և կառուցողական» մթնոլորտում։ Հաջորդ բանակցային փուլը ԱՄԷ-ի մայրաքաղաքում «կկայանա հաջորդ շաբաթ», պնդել է լրագրողը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը