Անցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում. Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ բանակի օրվա առթիվ


 

Անցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում. Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ բանակի օրվա առթիվ

  • 28-01-2026 11:52:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ եւ մեր շատ սիրելի զինծառայողներ,
 
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ:
 
Անցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում: Այսօր, արժեւորելով զինված ուժերի կարեւոր առաքելությունը, մենք այն տեսնում ենք որպես խաղաղության պահպանման, պետականության ամրապնդման եւ հասարակության զարգացման առանցքային հիմնասյուն, որը զարգացնելով կարող ենք առաջ շարժվել` կառուցելով անվտանգ, արդար եւ ժողովրդավարական Հայաստան:
 
Կրկին խոնարհվում ենք ծառայության ընթացքում զոհված մեր զինվորների հիշատակի առջեւ եւ մեր երախտագիտությունը հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ծառայությամբ ամրացնում են մեր երկրի անվտանգությունն ու ապագան:
 
Փա՛ռք Հայոց բանակին,
 
Կեցցե՛ ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն