Ադրբեջանցի մարտիկի կարծիքով UFC-ի որոշումը անարդար է Արման Ծառուկյանի հանդեպ


 

Ադրբեջանցի մարտիկի կարծիքով UFC-ի որոշումը անարդար է Արման Ծառուկյանի հանդեպ

  • 30-01-2026 15:26:07   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am  UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 9-րդ համար Ռաֆայել Ֆիզիևն անդրադարձել է դիվիզիոնի առաջատար դիրքերում ստեղծված խառնաշփոթին և քննադատել կազմակերպության վարկանիշային քաղաքականությունը։
 
​Քննարկման առիթը Ջասթին Գեյջիի կողմից ժամանակավոր չեմպիոնական գոտու նվաճումն էր Փեդի Փիմբլեթի դեմ մենամարտում։ Ֆիզիևն ընդգծել է, որ այդ որոշումն անարդար է վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանի նկատմամբ։
 
​Sport24-ին տված հարցազրույցում, պատասխանելով Արման Ծառուկյանի նկատմամբ UFC-ի վերաբերմունքի և նրան «ներելու» մասին հարցին, Ֆիզիևը նշել է.
 
«Նա տիտղոսային մենամարտի չեղարկումից հետո արդեն հաղթանակ է տարել։ Տպավորություն է, թե նա հիմա ամեն շաբաթ գոտեմարտում է, հետո էլի ինչ-որ բան անում։ Նա ուղղակի չհաղթեց Հուկերին, նա ջախջախեց նրան»,-ասել է ադրբեջանցին։
 
​Ֆիզիևը խոստովանել է, որ չի հասկանում կազմակերպության մոտեցումը, սակայն նշել է, որ UFC-ի համար առաջնային են այլ գործոններ.
 
«Ես չեմ հասկանում այս ամենը, UFC-ի համար կարևոր են այլ բաներ։ Փիմբլեթն անգլիացի է, նրան մենամարտ տվեցին ԱՄՆ-ում՝ ամերիկացու դեմ։ Փեդին երկրպագուների մեծ բանակ ունի, խարիզմատիկ է և մեծ աղմուկ հանող։ Սակայն սպորտային տեսանկյունից անհասկանալի է, թե ինչի համար են մեզ վարկանիշները պետք։ Հարցերը պետք է ուղղել UFC-ին, իսկ ես ամեն ինչից գոհ եմ», – նշել է մարտիկը։
 
 
 
​Հիշեցնենք, որ Ծառուկյանի հաջորդ գոտեմարտը կկայանա փետրվարի 28-ին Տեմպիում (ԱՄՆ)՝ ըմբշամարտի RAF լիգայի շրջանակում, ամերիկացի Ջորջիո Պուլասի հետ։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը