ՌԴ նախագահի հատուկ բանագնացը մեկնում է ԱՄՆ՝ Թրամփի վարչակազմի անդամների հետ հանդիպելու համար. Reuters


 

ՌԴ նախագահի հատուկ բանագնացը մեկնում է ԱՄՆ՝ Թրամփի վարչակազմի անդամների հետ հանդիպելու համար. Reuters

  • 31-01-2026 16:20:41   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնացը մեկնում է Մայամի՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամների հետ հանդիպելու համար՝ հայտնել է Reuters-ը: Այցը տեղի է ունենում միջազգային օրակարգի շուրջ նոր դիվանագիտական շփումների նախապատրաստման ֆոնին։
 
Ավելի վաղ Axios պարբերականը հայտնել էր, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների հերթական փուլը պետք է կայանա փետրվարի 1-ին: Հանդիպումը նախատեսված է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը