Նախիջևանի սահմանադրությունից հեռացվում են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները


 

Նախիջևանի սահմանադրությունից հեռացվում են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները

  • 02-02-2026 14:05:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրությունից հեռացվում են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը։
 
Լրատվամիջոցի փոխանցմամբ` Նախիջևանի սահմանադրության նախաբանի փոփոխություն նախատեսող օրենքի նախագիծը քննարկվում է Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի այսօր մեկնարկած նստաշրջանի ընթացքում։
 
«Փոփոխության ենթարկվող նախաբանում նշված էր, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով, որոնք այսօր էլ շարունակում են ուժի մեջ մնալ», - հաղորդում է APA-ն:
 
Նորացված տարբերակում, ըստ գործակալության, միայն նշված է, որ «Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը