Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր


 

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր

  • 02-02-2026 15:33:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը փետրվարի 2-5-ը գործուղվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Մանչեսթեր)՝ կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ միջկառավարական գիտաքաղաքական հարթակի 12-րդ լիագումար նիստին (IPBES 12-ին) մասնակցելու նպատակով։
 
IPBES 12-ը հարթակ է, որտեղ պետությունները, գիտնականները և քաղաքական որոշում կայացնողները քննարկում են կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունները, մարտահրավերները և լուծումները, ինչպես նաև հնարավորություն է տալիս պետություններին ստանալ գիտականորեն հիմնավորված առաջարկություններ և դրանք վերածել քաղաքական որոշումների։
 
COP17-ի հյուրընկալման համատեքստում IPBES 12-ը Հայաստանին կընձեռի գիտական գիտելիք, քաղաքական ուղղորդում, միջազգային համագործակցության հնարավորություններ և ֆինանսական աջակցություն, որոնք կարող են նպաստել երկրի կենսաբազմազանության պահպանմանը և կայուն զարգացմանը, ինչպես նաև Միացյալ Թագավորության հետ երկկողմ համագործակցության հնարավորություններին։ 
 
 
 ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն