Գեներալ Չաուհանը Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը հայտնել է Հնդկաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցության զարգացումը


 

Գեներալ Չաուհանը Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը հայտնել է Հնդկաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցության զարգացումը

  • 02-02-2026 15:45:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: 
 
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
 
Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկայիս մակարդակը՝ կարևորելով փոխգործակցության ծրագրերի կանոնավոր իրականացումը:
 
Գեներալ Չաուհանը հայտնել է Հնդկաստանի զինված ուժերի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցության զարգացումն առկա ուղղություններով և նախաձեռնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
 
ՀՀ  ՊՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն