ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալի հետ


 

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալի հետ

  • 02-02-2026 15:51:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 2-ին հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբի հետ:
 
Շնորհակալություն հայտնելով ՀՀ կատարած այցի համար՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել նման այցերի կարեւորությունը Հայաստան-Հունգարիա հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
 
Իշտվան Յակաբն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ առկա է երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ:
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի ակտիվացման շուրջ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն