Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները. Սրբուհի Գալյանը՝ 2025-ի աշխատանքների մասին


 

Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները. Սրբուհի Գալյանը՝ 2025-ի աշխատանքների մասին

  • 03-02-2026 15:41:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին է ներկայացվել Քրեակատարողական ծառայության՝ 2025 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: 
 
Ըստ այդմ՝ 2025 թվականի ընթացքում բարելավվել է ավելի ցածր անվտանգային գոտիներ և պայմաններ տեղափոխելու վիճակագրական պատկերը։
 
Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները և ծառայողների աշխատանքային պայմանները՝ վերանորոգվել են մեծ թվով խցեր և կացարաններ, սանհանգույցներ, մարզասենյակներ, աշխատասենյակներ և այլն։
 
Ընդլայնվել է ազատազրկված անձանց աշխատանքային զբաղվածության շրջանակը։
 
Բարելավվել է վերասոցիալականացման միջոցառումներին ազատազրկված անձանց ներգրավվածության ցուցանիշը։
 
Իրականացվել են հանրակրթական, բուհական, հետբուհական և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր։
 
2026-ի համար նախանշվել են պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի վերանայում.
 
ՔԿՀ-ների պարագծի անվտանգության ապահովման մոդելի վերանայում.
 
ազատությունից զրկված անձանց ուղեկցումների ամբողջական իրականացում.
 
ատեստացիայի նոր ձևաչափի մշակում.
 
բոլոր ՔԿՀ-ներում էլեկտրոնային հսկողության իրականացում։
 
Արդարադատության նախարարություն
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

04-02-2026 22:36 | Ասուլիս

նեոս