Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին


 

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին

  • 03-02-2026 16:05:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձանց, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևան քաղաքի Թատերական փողոցի 18/3 հասցեում գտնվող՝ 18 քմ մակերեսով հողամասի և Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող՝ 351 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով: 
 
«Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունվարի 26-ի վճիռներով բավարարվել են Գլխավոր դատախազության հայցերը: Վճիռներով դադարեցվել են վերոնշյալ հողամասերի նկատմամբ ֆիզիկական երկու անձանց կառուցապատման իրավունքները:
 
Վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Գլխավոր դատախազությունը դիմում կներկայացնի Կադաստրի կոմիտե՝ նշված հողամասերի նկատմամբ ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը դադարեցնելու պետական գրանցում կատարելու համար:
 
Հիշեցնենք, որ, ընդհանուր առմամբ, Իջևան համայնքին են վերադարձվել Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հետևյալ գույքերը՝ 
 
Թատերական փողոց 18 հասցեում գտնվող՝ 19 քմ մակերեսով հողամասը,
Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող՝1 քմ մակերեսով հողամասը,
Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող8 քմ մակերեսով հողամասը,
Անկախության փողոց 1/55 հասցեում գտնվող՝ 436 քմ մակերեսով հողամասը,
Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող՝ 0․06 հա մակերեսով հողամասը,
Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝001 հա մակերեսով հողամասը,
Անկախության 1/54 հասցեում գտնվող՝8 քմ մակերեսով հողամասը,
Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը,
Թատերական փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով հողամասը,
Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝03 հա մակերեսով հողամասը:
Բացի դրանից՝ դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը»:
 
 ՀՀ գլխավոր դատախազություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն