Հայաստանը մոդուլային ատոմակայանի մոդելների առաջարկներ է ստացել մի շարք երկրներից


 

Հայաստանը մոդուլային ատոմակայանի մոդելների առաջարկներ է ստացել մի շարք երկրներից

  • 03-02-2026 16:42:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am Հայաստանը մոդուլային ատոմակայանի մոդելների առաջարկներ է ստացել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չինաստանից ու Հարավային Կորեայից։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
 
«Մոդելի ընտրության հարցը, կարծում եմ, կիրականացվի արդեն 2026 կամ 2027 թվականին։ Որպես այդպիսին՝ շատ շտապելու անհրաժեշտություն չունենք։ Կախված մոդելի ընտրությունից, կորոշվի նաև, թե որ երկրի հետ ենք իրականացնում աշխատանքը, որովհետև մոդուլային ատոմակայանների սիստեմը նախկինում լայն տարածված չի եղել և լրացուցիչ ուսումնասիրության կարիք կա, ինչը և մենք անում ենք»,-ասել է Խուդաթյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

04-02-2026 22:36 | Ասուլիս

նեոս