Ինչ է մտքին դրել Գագիկ Ծառուկյանը. ումից է նա թույլտվություն ստացել և ում թիկունքից կհարվածի


 

Ինչ է մտքին դրել Գագիկ Ծառուկյանը. ումից է նա թույլտվություն ստացել և ում թիկունքից կհարվածի

  • 03-02-2026 17:07:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Տելեգրամյան ալիքներից մեկը ուշագրավ հրապարակում է արել Գագիկ Ծառուկյանի հետ կապված, որը կարծես թե կրկին ցանկանում է վերադառնալ մեծ քաղաքականություն:
 
Հրապարակումը սկսվում է Գագիկ Ծառուկյանի՝ որպես քաղաքական գործչի բնութագրմամբ, այն է, որ նա քաղաքական ասպարեզում հայտնի է իր ստերով, անկայունությամբ և խոստումները խախտելու բնորոշ հակվածությամբ։
 
«Բոլորը, հավանաբար, հիշում են, թե ինչպես 2015 թվականին նա «բարձրաձայն» հայտարարեց, որ սկսում է պայքար Սերժ Սարգսյանի դեմ՝ իր մերձավորներին հավաստիացնելով․ «Շան տղա լինեմ, եթե մինչև վերջ չգնամ»։ Բայց չգնաց, քանի որ Պուտինը Հայաստան գործուղեց ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանին, և Ծառուկյանը, արդեն հայտարարած լինելով հակասերժական հանրահավաքի ժամանակն ու վայրը, անմիջապես հրաժարվեց պայքարից և ինքնամեկուսացավ՝ հայտարարելով, որ հեռանում է քաղաքականությունից։ Իսկ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն անցկացրեց հրապարակային ժողով և պաշտոնապես Գագիկ Ծառուկյանին շնորհեց «Դոդի Գագո» (հիմար Գագո) տիտղոսը, ընդ որում՝ ժողովի ընթացքում առանձնահատուկ ակտիվություն էր ցուցաբերում նրա խնամին՝ «Մուկը» (Հովիկ Աբրահամյան)»,- ասվում է «Բաղրամյան 26»-ի հրապարակման մեջ:
 
Ընդգծվում է, որ այժմ հարկեր չվճարելու միջոցով ապօրինի հարստացած «գործարար» Ծառուկյանը, որը անցյալում «հռչակվել» է իր դաժանությամբ և երիտասարդ տարիքում եկեղեցու բակում ռուս կնոջ բռնաբարության համար դատապարտված լինելու փաստով, ցանկանում է վերադառնալ քաղաքականություն։
 
Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքին, որ այդ նպատակով նա չի խորշում շահարկել մարդկանց կրոնական զգացմունքները՝ օգտագործելով Հիսուս Քրիստոսի արձանի կանգնեցման թեման։
 
«Սակայն անկարող լինելով հստակ կապել անգամ երկու բառ՝ նախկին օլիգարխ Ծառուկյանը կարծում է, որ սա էլ բավարար չէ և իր նախկին մերձավորներին թիմ վերադարձնելու համար հավաստիացնում է նրանց, թե իբր «ստացել է Փաշինյանի թույլտվությունը»։ Այս տեղեկությունը ստանալով Ծառուկյանի «մերձավորներից»՝ մենք զարմացանք և, այնուամենայնիվ, հարցով դիմեցինք մեր կապերին իշխանության շրջանակներում, որտեղից մեզ վիրտուալ ժպիտով և միանգամայն սպասելիորեն տեղեկացրին, որ նման բան գոյություն չունի, և Ծառուկյանը պարզունակորեն ստում է՝ կրկին իր շուրջը համախմբելու համար բոլոր նրանց, ում ժամանակին վիրավորել, անտեսել և մեկուսացրել էր։
 
Նույն աղբյուրները մեզ հայտնեցին նաև, որ Ծառուկյանը գտնվում է Կրեմլի կրնկի տակ, աչքի է ընկնում իր ստոր մեթոդներով և անհրաժեշտ պահին առանց երկմտելու հարված կհասցնի թիկունքից»,- ասվում է հրապարակման մեջ:
 
Միաժամանակ հիշեցվում է, որ Ծառուկյանի որդին, որը Հայաստանում անցնում է քրեական վարույթով, թաքնվում է Բելառուսում՝ գտնվելով Ալեքսանդր Լուկաշենկոյի անձնական հովանու ներքո․ «Մի մարդու, որը կատարել է Հայաստանի նկատմամբ ամենախոշոր դավաճանություններից մեկը։ Մեր տեղեկություններով՝ Նվերիկը (Ծառուկյանի որդին) իր «անհոգ» օրերն անցկացնում է Լուկաշենկոյի տներից մեկում ուժեղացված պահպանության պայմաններում»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

04-02-2026 22:36 | Ասուլիս

նեոս