Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ, եթե ԱՄՆ-ը սկսի ռազմականացնել Գրենլանդիան. Ռյաբկով


 

Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ, եթե ԱՄՆ-ը սկսի ռազմականացնել Գրենլանդիան. Ռյաբկով

  • 03-02-2026 17:43:38   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը մեկնաբանել է Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը և Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որ կղզում հարկավոր է մեծացնել ամերիկյան վերահսկողությունը, այլապես դա կանեն Ռուսաստանը և Չինաստանը: Ռյաբկովը նախազգուշացրել է՝ Ռուսաստանը պատրաստ է համարժեք ռազմատեխնիկական պատասխան տալ, եթե ԱՄՆ-ը սկսի ռազմականացնել Գրենլանդիան և այնտեղ «Ոսկե գմբեթ» ՀՕՊ համակարգեր տեղակայի: Ռյաբկովը հավելել է, որ կղզուն Ռուսաստանից կամ Չինաստանից սպառնացող վտանգի մասին խոսույթն անհիմն է:
 
Ինչ վերաբերում է Իրանին և Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրին՝ Ռուսաստանի փոխարտգործնախարարը մեղադրել է Վաշինգտոնին՝ Թեհրանի հետ վերջնագրերով խոսելու համար:
 
Ռյաբկովը նաև հայտարարել է՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունն անհնար է առանց Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի վարած արտաքին քաղաքականության փոփոխման։ Նրա խոսքով՝ այժմ այդ հարցով երկխոսություն սկսելու նախադրյալներ չկան:
 
Միևնույն ժամանակ, ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ Մոսկվան Վաշինգտոնին է փոխանցել երկկողմ հարաբերությունների վերականգնման ճանապարհին առկա խոչընդոտները հաղթահարելու առաջարկներ:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

04-02-2026 22:36 | Ասուլիս

նեոս