ՊԵԿ նախագահը և Շվեդիայի հարկային գործակալության ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ուղղությունները


 

ՊԵԿ նախագահը և Շվեդիայի հարկային գործակալության ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ուղղությունները

  • 04-02-2026 15:29:24   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Մեկնարկում ենք նոր պատմական համագործակցություն աշխարհի առաջատար հարկային կառույցներից մեկի հետ: Այսօր հյուրընկալել եմ Շվեդիայի հարկային գործակալության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը քննարկել ենք հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ երկկողմ համագործակցության հնարավորությունները։
 
Կարևորել եմ Շվեդիայի հարկային գործակալության նախաձեռնությունն ու պատրաստակամությունը՝ համագործակցությունը կառուցելու և խորացնելու հարցում։ 
 
Զրույցի ընթացքում քննարկել ենք համագործակցության ուղղությունները, որոնք միտված են հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների բարելավմանը, գործառնական ռիսկերի կառավարման համակարգի զարգացմանը, հարկային ստուգումների արդյունավետության բարձրացմանը, տեղեկատվության ավտոմատ փոխանակման ընդլայնմանը, ինչպես նաև կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը:
 
Վստահ եմ, որ ձևավորվող երկկողմ համագործակցությունը կդառնա երկարաժամկետ ծրագրերի ամուր հիմք՝ նպաստելով հարկային վարչարարության բարելավմանը, հարկային կարգապահության բարձրացմանը և արդար, արդյունավետ ու ժամանակակից հարկային համակարգի ձևավորմանը»:
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն