Գիտնականներն Արեգակի վրա ավելի քան 50 ուժեղ բռնկում են գրանցել վերջին երեք օրում


 

Գիտնականներն Արեգակի վրա ավելի քան 50 ուժեղ բռնկում են գրանցել վերջին երեք օրում

  • 04-02-2026 16:20:29   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

Գիտնականներն Արեգակի ակտիվության աճ են գրանցում.  փետրվարի առաջին երեք օրերին տեղի է ունեցել ավելի քան 50 ուժեղ բռնկում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին փետրվարի 4-ին հաղորդել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։«Մի քանի օր առաջ սկսված արեգակնային ակտիվության սրումից առաջացած առաջին խոտորումները պետք է սկսեն Երկիր հասնել վաղը։

Դրա հետ մեկտեղ, չնայած ակտիվ պրոցեսների բացառիկ բարձր մակարդակին (միայն փետրվարի առաջին երեք օրերին Արեգակի վրա գրանցվել է X բարձր դասի հինգ բռնկում և M մակարդակի շուրջ 50 բռնկում), առայժմ սպասվում են մագնիսական թույլ փոթորիկներ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Գիտնականների խոսքով՝ դրա պատճառն այն է, որ արեգակնային ակտիվության կենտրոնները միայն վերջերս են դուրս եկել Երկրի վրա ազդեցության գոտի, և պլազմային արտանետումների հիմնական ծավալը կշրջանցի Երկիրը՝ միայն մասամբ ազդելով մոլորակի վրա։Արեգակնային բռնկումները, կախված ռենտգենյան ճառագայթման ինտենսիվությունից, բաժանվում են հինգ կատեգորիայի՝ A, B, C, M և X: M դասի բռնկումները համարվում են ուժեղ. դրանք կարող են ռադիոխանգարումներ առաջացնել Երկրի վրա և հնարավոր գեոմագնիսական փոթորիկներ:

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը