Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հանձնվել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը


 

Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հանձնվել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը

  • 04-02-2026 18:28:03   | ԱՄԷ  |  Մամլո հաղորդագրություն

Աբու Դաբիում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին հանձնվել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։
 
Երկու պետությունների ղեկավարները մրցանակին արժանացել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։
 
Մրցանակները հանձնել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամադ Բին Զայեդ Ալ Նահյանը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն