Orange Նորարարության մրցանակը նոր հորիզոններ կբացի հայ ուսանողների առջեւ


Orange Նորարարության մրցանակը նոր հորիզոններ կբացի հայ ուսանողների առջեւ

  • 05-04-2011 17:25:11   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ապրիլի 5-ին Orange՟ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ԵՊՀ ՏՏ կենտրոնում հանդիպեց ուսանողների հետ` լավագույն ուսանողների հետ ծանոթանալու եւ Orange Նորարարության մրցանակի վերաբերյալ վերջիններիս հետաքրքրող հարցերին պատասխանելու նպատակով: Նորարարության մրցույթը մեկնարկել է մեկ ամիս առաջ Երեւանի Պետական Համալսարանի եւ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի (Պոլիտեխնիկ) երեւանյան եւ վերջիններիս մարզային մասնաճյուղերի ուսանողների համար: Մրցույթի արդյունքում լավագույն նորարարական գաղափարի հեղինակը ճանաչված ուսանողը կմեկնի Ֆրանսիա` 6-ամսյա վճարվող պրակտիկայի Orange-ի գիտահետազոտական լաբորատորիաներոից մեկում եւ կաշխատի նորարարական նախագծերի վրա: ,Հայաստանում ես հանդիպել եմ բազմաթիվ տաղանդավոր երիտասարդների, որոնք, եթե խրախուսում ու աջակցում ստանան, կարող են փայլուն նախագծերի հեղինակը դառնալ: Orange Արմենիան մեծ միջազգային Խմբի մասն է կազմում եւ մենք ուզում ենք տալ այդ երիտասարդներին հնարավորություն` փորձել իրենց եւ կատարելագործվել մեր Խմբի բազմաթիվ գիտահետազոտական լաբորատորիաներից մեկում: Վստահ եմ, որ հաղթողը կվերադառնա Հայաստան որպես պատրաստի մասնագետ եւ օգտակար կլինի ինչպես իր համալսարանին, այնպես էլ երկրինե, ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Երկու համալսարանների ռեկտորները ողջունել են Orange-ի այս նախաձեռնությունը եւ ամեն կերպ աջակցել մրցույթի անցկացմանը` հատկապես կարեւորելով հայ ուսանողների համար այսօրինակ աշխատանքային պրակտիկայի ընձեռած ապագա հնարավորությունները, ինչպես նաեւ հետագայում գիտական աշխատանքի պատրաստվող մասնագետների համար նորանոր հմտությունների ձեռքբերումը: Մրցույթի կարելի է մասնակցել` մինչեւ ապրիլի 20-ը գրանցվելով Orange-ի պաշտոնական վեբկայքում հատուկ ստեղծված կայքէջում եւ էլեկտրոնային ձեւաչափով ուղարկելով նախագիծը եւ կենսագրությունը: 11 հոգուց կազմված Ժյուրին, որի կազմում են Orange Արմենիայի հայ եւ արտասահմանցի 7 մասնագետներ, Orange Lab-երի 2 ներկայացուցիչ, ինչպես նաեւ` մեկական ներկայացուցիչ ԵՊՀ-ից եւ ՀՊՃՀ-ից, կգնահատի ներկայացված գաղափարներն ըստ հետեւյալ չափանիշների. նորարարական, հետաքրքիր, օգտակար եւ հեշտ կիրառելի: Գաղափարը պետք է վերաբերի հեռահաղորդակցության ոլորտին (ցանց եւ ինժեներիա, ծրագրային ապահովում եւ հավելվածներ, շարժական կապի նորարարական եղանակներ, սարքավորումներեւ այլն) եւ ներկայացված լինի անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով: Այս լեզուներից մեկի բավարար տիրապետումը անհրաժեշտ է հետագայում Ֆրանսիայում պրակտիկան անցնելու համար: Մրցույթի հաղթողի անունը կհրապարակվի Orange-ի կայքում մայիսի 20-ին: Մրցույթի մասնակցության մասին մանրամասն տեղեկությունների համար կարելի է այցելել www.orangearmenia.am/innovation-prize/ կայքէջը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ