ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց


 

ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց

  • 13-02-2026 11:59:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստին քվեարկության արդյունքում ընդունեց մի շարք նախագծեր:
 
Չընդունվեց միայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը, համաձայն որի՝ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր դադարեցնել ՀՌՀ անդամի լիազորությունները: Առաջարկին կողմ էր քվեարկել 28 պատգամավոր, դեմ՝ 0: 
 
Ըստ հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ Հակոբ Հակոբյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով: 
 
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարծիքի համաձայն՝ խախտում եղել է, բայց ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները արդյոք պե՞տք է դադարեցնել, հանձնաժողովին չի առնչվում:
 
Հակոբ Հակոբյանն Ազգային ժողովի իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ հակադաշնակցական չէ և չի ատում դաշնակցականներին. «Ես Դաշնակցության մասին խոսել եմ պատմական կտրվածքով: Ես իրավունք ունեմ, մտավորական եմ, պարտավոր եմ»:
 
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել հարցի քվեարկությանը:
 
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը