Կենացները, լիրիկան, թե մենք եղբայրներ ենք, պետք է մի կողմ դրվեն, երբ խոսքը երկրի շահերի մասին է․ Սիմոնյան


 

Կենացները, լիրիկան, թե մենք եղբայրներ ենք, պետք է մի կողմ դրվեն, երբ խոսքը երկրի շահերի մասին է․ Սիմոնյան

  • 16-02-2026 17:53:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com «Այս ողջ հռետորաբանությունը, բոլոր այդ կենացները, լիրիկան, թե մենք ընկերներ ենք, եղբայրներ ենք, քրիստոնեությունը և նմանատիպ այլ բաներ, երբ խոսքը երկրի շահերի մասին է, բնականաբար պետք է մի կողմ կդրվեն, ինչպես մարդկության պատմության ընթացքում արվել է հարյուրավոր անգամներ:
 
«Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ՌԴ-ՀՀ հարաբերությունների մասին։
 
«Կարծում եմ՝ Ռուսաստանը, ինչպես ցանկացած երկիր, գործում է իր շահերին համապատասխան։ 
 
Այսինքն՝ եթե այդ շահը վաղը կամ մյուս օրը նրանց թելադրի որոշակի քայլեր ձեռնարկել, նրանք երկար չեն մտածի»,- ասել է Սիմոնյանը։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը