Ո՞Վ Է ԱՅՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ, ՈՐ ՊԵՏՔ Է ՀԱՂԹԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ


 

Ո՞Վ Է ԱՅՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ, ՈՐ ՊԵՏՔ Է ՀԱՂԹԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

  • 19-02-2026 15:00:10   |   |  Մեկնաբանություն

 
 
​Մինչև ընտրությունները դեռ 3 ամիս կա, և քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, քաղաքական գործիչները փնտրտունքի մեջ են։ Որոշները ցանկանում են դաշինք կազմել, բայց ամեն մեկը հավակնում է, որ իրեն պետք է միանան։ Ամեն մեկը կարծում է, թե ինքն է առաջնորդ և իրեն միանալն է ճիշտ։
Շատ, թե քիչ հայտնի քաղաքական գործիչները, որոնց անուններն առայժմ չի հնչեցվի, որոնց հետ զրուցել է ձեր հոդվածագիրը, գտնում են, որ իրենք կարող են ստանձնել վարչապետի պաշտոնը, եթե մյուս կուսակցությունները միանան իրեն։ Կամ էլ համոզված են, որ իրենք միայնակ պետք է մասնակցեն ընտրություններին և հավատացած են, որ պետք է հաղթեն։ Մեծ հաշվով, կարծում եմ, իրենք որոշակի պատվեր կատարողներ են՝ ձայներ փախցնեն, ժողովրդին տարանջատեն․․․
 
Նրանց առաջարկվեց, որ դաշինք կազմեն և դաշինքով հաղթեն, սակայն վերապահումով, որ դաշինքով հաղթանակն էլ չի երաշխավորված։ Մինչև հիմա, ՀՀ-ում կացմակերպված բոլոր ընտրություններում հաղթել են իշխանության ներկայացուցիչները։ Ուզենք, թե չուզենք, կարող ենք մտածել, որ թուղթն էլ, գրիչն էլ իրենց ձեռքում է և ինչ արդյունքներ ուզես կներկայացնեն։
Այս առումով առաջարկվեց (հեռուստատեսությամբ էլ եմ հնչեցրել), որ հրավիրեն կուսակցությունների համաժողով և միավորվեն։ Որովհետև, կարծում եմ, որ բոլոր կուսակցությունների կանոնադրություններն իրարից տարբերվում են 1-2 նախադասությամբ։ Ուստի, նրանց միավորումը խիստ հրամայական է։
Առաջարկվեց, որ մինչ ընտրությունների ավարտը պաշտոններն իրար մեջ չբաժանեն, այլ թողնեն դա հաղթանակից հետո և այն ժամանակ, այն բոլոր հավակնորդների մեջից էլ ընտրել առաջնորդին և բաժանել մյուս պաշտոնները (եթե պետության մասին են մտածում, այլ ոչ թե իրենց)։ Սակայն դա էլ երաշխիք չէ։ Մինչև ընտրությունները, հասարակական ընվզումով կարելի է հասնել իշխանափոխության, եթե այդ հավակնոտ առաջնորդները համաձայնվեն միաժամանակ փողոց դուրս բերել իրենց համախոհներին։ Փողոցային համահայաստանյան, ինչու չէ նաև սփյուռքյան ընդվզումով հնարավոր է կատարել իշխանափոխություն։ Այդպիսի մի փորձ արդեն եղել է և կարելի է այն կրկնել։ Փորձը փորձանք չի բերում ,այլ սովորեցնում է և ուժեղացնում։ Որպես առիթ, կարելի է օգտագործել ապրիլի 24-ի առիթով դուրս եկած ժողովրդին, Ծիծեռնակաբերդի համալիրում ծաղիկներ դնելուց հետո։
 
Մեկ պայման էլ կա, որն ամենակարևորն է (այս մասին գրել եմ և խոսել 5 տարի առաջ)․ նախկին իշխանավորները չպետք է մասնակցեն ընտրություններին, որովհետև ներկաները նախկիններով ահաբեկում են ժողովրդին և իրենց համար անհրաժեշտ ձայներ հավաքում։
 
Սակայն կա մեկ այլ տարբերակ, մեկ այլ թեկնածու, ով քաղաքական պայքար չի ցանկանում, ով հրապարակավ հայտարարել է իր Youtoobe -ի տեսանյութով (հենց այս տեսանյութը դիտելուց հետո գտա իրեն և ծանոթացանք), որ չի ցանկանում վարչապետ դառնալ, նա ցանկանում է տնտեսապես հզորացնել Հայաստանը շատ կարճ ժամանակահատվածում՝ 3-4 ամսում։
Այն, որ նա կարող է, հնարավորություն ունի, հաստատում են իր հայտնագործությունները, որոնք ցուցադրվել են համամատչելի տեսանյութերում։ Նա՝ Սամվել Պետրոսյանը հնարավորություն ունի և դա հաստատում են իր ստացած արտոնագրերերը և փորձարկումները, արտադրել հսկայական քանակությամբ էլեկտրաէներգիա և դա տրամադրել բնակչությանն անհամեմատ շատ ցածր գներով, իսկ Արցախի գոյամարտում զոհված և հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների ընտանիքներին՝ անվճար։ Սամվել Պետրոսյան գիտնականը ցուցադրել է իր պատրաստած ավտոմեքենան, որով, առանց որևէ լիցքավորման կատարել է 43000 մղոն վազք։
 
Ավտոմեքենան 100% էկոլոգիապես մաքուր շարժիչով է, 100% ինքնալիցքավորվող, 100% զրոյական արտանետումներով։
Ցուցադրել է, թե ինչպես կարելի է 24 հատ լամպ վառել փոքրիկ շարժիչով։ Նա հայտարարել է, որ կարող է անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) պատրաստել, որոնք 6 շարժիչով կարող են 2400 կգ բեռ բարձրացնել և օդում գործել ինքնուրույն մինչև 20 կմ բարձրություններում։ Ահա այս շարժիչն է դրանց ապացույցը՝
 
Ձեռքով պտտեցնելով ստացվում է 30 վոլտ էլեկտրական լարում, իսկ շարժիչով այն կարելի է հասցնել 2000 վոլտի։ Այսինքն, ինչքան արագ, այնքան ավելի հզոր, ավելի շատ օգտակար քաշի բարձրացում և ավելի բարձր բարձրություններում գործելու հնարավորություն։ Նրանք կարող են երկար ժամանակ ինքնուրույն գործել և հսկել Հայաստանի ամբողջ տարածքը։ Իսկ իր ստեղծած գեներատորով հնարավորություն է ընձեռնվում արտադրել անսահմանափակ էլեկտրոէներգիա՝ նույնիսկ ԱԷԿ-ի արդադրած էներգիայից ավելին։
ՀՀ-ի իշխանավորները չեն հավատում, չնայած որոշ մարդիկ տեսել են այն և մի բարձրաստիճան պաշտոնյա ասել է, թե չեմ վստահում։ Ավելի շուտ, չեն ցանկանում և հնարավորություն չեն տալիս Սամվել Պետրոսյանին, զարգացնելու ու հզորացնելու Հայաստանի տնտեսությունը։ 
 
Սամվել Պետրոսյանը հավաստիացնում է, որ 3-4 ամսում Հայաստանը կարող է այնքան հզորանալ, որ ոչ ոք չի համարձակվի նրա վրա հարձակվել։ Կստեղծվեն հազարավոր ԱԹՍ-ներ, իսկ արտադրված էներգիայով կարող է իշխել հարևան պետությունների վրա։ Ներկայիս վարչապետը ցանկանում է Ադրբեջանի հետ միասնական էներգետիկ համակարգ ստեղծել, սակայն, եթե ներդրվի Սամվել Պետրոսյանի էներգետիկ ծրագիրը, տարածաշրջանի բոլոր պետությունները կցանկանան ու կձգտեն Հայաստանի հետ էներգետիկ պայմանագրեր կնքել։ Կստեղծվեն նոր աշխատատեղեր, իսկ գյուղական ամբողջ բնակչությունն իր հողամասում կկարողանա շուրջտարյա բերք ստանալ՝ ներդնելով ջերմոցային տնտեսություն, երբ կստանա շատ էժան էլեկտրոէներգիա, որն այլևս շատ եկամտաբեր կլինի, իսկ մի մասն էլ՝ անվճար, ինչպես նշեցինք վերևում։
 
Ուրեմն, հարկավոր է միավորվել Սամվել Պետրոսյանի շուրջը, որ նա լինի համակարգողը, որ կարողանա ուժ ու դիրք ունենալ Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի իրագործի իր գիտական հայտնագործություններն ի շահ Հայաստան պետության և նրա ժողովրդի։
 
Քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ հարցը միայն քաղաքական լուծում չպետք է ստանա։ Այն բաղադրիչները, որոնք հնարավորություն ունեն հզորացնելու Հայաստանը, դա Սամվել Պետրոսյանի գյուտերն են, ինչու չէ նաև ուրիշ գիտնականների, եթե նրանք կան, ովքեր մտածում են Հայաստանի տնտեսական գործոնի հզորացման մասին։
 
Բոլորը մտածում են իշխանափոխության մասին, բոլորը ցանկանում են վարչապետ դառնալ, բայց ոչ մեկն առայժմ չի ներկայացրել, թե ինչպես պետք է հզորացնի Հայաստանը, որ ամեն մի քոչվոր ցեղ չկարողանա հոխորտալ Հայաստանի վրա։ Շատերն են հաճախ կրկնում, թե Հայաստանը պետք է հզորացնենք, նոր քաղաքական հարցեր առաջ քաշենք։ Ահա ձեզ հնարավորություն՝ ընտրեք Սամվել Պետրոսյանին, որ նա հզորացնի Հայաստանը կարճ ժամանակահատվածում և իշխանությունը զիջի նրանց, ովքեր քաղաքական խնդիրներ առաջ կքաշեն և արդեն կբանակցեն ուժի դիրքերից, դարձնելով Հայաստանի, հայ ժողովրդի ապագան իրատեսական։
 
21-րդ դարը հայ ժողովրդի զարգացման, հզորացման դարն է լինելու․․․
 
ՎԱՀԵ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Լրագրողների միջազգային միության անդամ
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն