Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի. ընդունվել է որոշում


 

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի. ընդունվել է որոշում

  • 19-02-2026 16:13:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:
 
Հիմնավորման համաձայն՝ 2026թ. պետբյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 1 048 000.0 հազար դրամ գումար:
 
Որոշմամբ վերոնշյալ գումարը տրամադրվում է Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի 13 սահմանամերձ համայնքների 82 բնակավայրերի բնակիչներին՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն