Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետային համակարգը ՀՀ-ում ներկայացնելու նախաձեռնության իրականացնողը «Էլդորադո» խանութների ցանցն է


 

Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետային համակարգը ՀՀ-ում ներկայացնելու նախաձեռնության իրականացնողը «Էլդորադո» խանութների ցանցն է

  • 19-02-2026 18:48:28   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում տեղի է ունեցել նշանակալի իրադարձություն․ հայտնի գործարար Իլոն Մասկի հիմնադրած SpaceX ընկերության Starlink արբանյակային ինտերնետային համակարգն արդեն պաշտոնապես հասանելի է հայ սպառողին։ Հայաստանյան շուկայում այս կարևոր նախաձեռնության իրականացնողը «Էլդորադո» խանութների ցանցն է, որը հանդիսանում է Starlink-ի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ «Էլդորադո» ցանցը ապահովել է համակարգի պաշտոնական ներմուծումն ու վաճառքը Հայաստանում՝ այն դարձնելով հասանելի տեղական սպառողին։
 
«Այս քայլը խոստանում է արմատապես փոխել ինտերնետ հասանելիության պատկերացումները մեր երկրում՝ հատկապես այն շրջաններում, որտեղ մալուխային կամ բջջային կապը դեռևս սահմանափակ է կամ անհասանելի։ Այժմ նույնիսկ հեռավոր համայնքներում հնարավոր կլինի օգտվել բարձր արագությամբ և կայուն ինտերնետից»,-հայտնում են «Էլդորադո»-ից: Starlink-ի հավաքածուն ներառում է անհրաժեշտ բոլոր սարքավորումները՝ արբանյակային ալեհավաք, Wi-Fi երթուղիչ (router) և մալուխներ: Նախատեսված է հեշտ և ինքնուրույն տեղադրման համար՝ ապահովելով արագ և կայուն կապ։
 
«Էլդորադո»-ի պաշտոնական ներկայացուցչությամբ Starlink տեխնոլոգիան արդեն իրականություն է Հայաստանում՝ բացելով նոր հնարավորություններ թե՛ անհատների, թե՛ բիզնեսների համար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը