Ucom-ը և Hero House Yerevan-ը կշարունակեն համագործակցել


 

Ucom-ը և Hero House Yerevan-ը կշարունակեն համագործակցել

  • 20-02-2026 11:58:50   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ucom-ը և Hero House Yerevan-ը կշարունակեն համագործակցությունը՝ ուղղված  Hero House-ի թվային ենթակառուցվածքների ամրապնդմանը՝ նպաստելով հիմնադիրների, ինժեներների և հետազոտողների համայնքի զարգացմանը։ 
 
Ucom-ը՝ որպես Hero House-ի թվային գործընկեր, կայուն ինտերնետ կապ և համապատասխան ծառայություններ է տրամարդում նորարարական հաբին՝ ապահովելով դրա արդյունավետ աշխատանքը և տեխնոլոգիական թիմերի զարգացումը։
Hero House-ը SmartGateVC-ի հայաստանյան գործունեության հիմնական կենտրոնն է, Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի (ASA) ծրագրերի և այլ նախաձեռնությունների անցկացման վայրը։ Հարյուրավոր ստարտափների՝ ընկերություններ ստեղծելու, գաղափարներ փորձարկելու և մենթորների ու ներդրողների հետ կապեր հաստատելու առաջին քայլերն արվել են Hero House-ում։ 
 
«Ucom-ի համար տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացումն ու թվային միջավայրի հզորացումը առաջնային նշանակություն ունեն։ Մենք շարունակաբար ներդրումներ ենք իրականացնում հուսալի և բարձրորակ կապի ապահովման ուղղությամբ՝ նպաստելով նորարարության, հետազոտության և ինժեներական մտքի զարգացմանը Հայաստանում։ Համոզված ենք, որ ժամանակակից թվային լուծումները կարևոր հիմք են մրցունակ և առաջադեմ տեխնոլոգիական համայնքի ձևավորման համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
 
«Hero House-ը հարթակ է, որն ամրապնդում է Հայաստանի և Կալիֆորնիայի տեխնոլոգիական համայնքների միջև կապը՝ ծառայելով որպես գաղափարների և նախաձեռնությունների ձևավորման հարթակ: Վստահ ենք, որ Ucom-ի հետ շարունակական համագործակցությունը իր կարևոր նպաստն է բերելու այս նորարարական միջավայրի անխոչընդոտ զարգացմանը», - ասել է SmartGateVC-ի համահիմնադիր և գործընկեր Աշոտ Արզումանյանը։
 
Սունդուկյան 60 հասցեում գործող Hero House-ը միավորում է համագործակցային աշխատանքային միջավայր փնտրող  ստեղծագործ անհատների, ֆրիլանսերների, ծրագրավորողների, ձեռներեցների, դիզայներների, տեխնոլոգիական լրագրողների և դինամիկ ստարտափ թիմերի։ Այն նաև  համայնքային միջոցառումների և էկոհամակարգի նախաձեռնությունների կենտրոն է։
 
 
«Յուքոմ» ՓԲԸ
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն