ԱԳՆ ջանքերով Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախումբը ժամանակից շուտ կարողացել է վերադառնալ Երևան


 

ԱԳՆ ջանքերով Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախումբը ժամանակից շուտ կարողացել է վերադառնալ Երևան

  • 04-03-2026 16:35:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱԳՆ ջանքերով Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախումբը (87 անձ) ժամանակից շուտ կարողացել է վերադառնալ Երևան։
 
Տարածաշրջանում լարվածության աճի, Լիբանանում զարգացումների ֆոնին լիբանանյան կողմի հետ խորհրդակցությունների և «Middle East Airlines» ավիաընկերության հետ Լիբանանում ՀՀ դեսպանության բանակցությունների արդյունքում, որոշում է կայացվել հավելյալ հատուկ չվերթ կազմակերպել։
 
Օդանավը քիչ առաջ վայրէջք է կատարել Երևանում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն