Անվճար զանգեր և SMS-ներ Ucom-ից՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդների համար


 

Անվճար զանգեր և SMS-ներ Ucom-ից՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդների համար

  • 04-03-2026 18:53:36   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ Ucom-ը որոշել է ժամանակավորապես հատուկ պայմաններ սահմանել տարածաշրջանի մի շարք երկրներում գտնվող իր բաժանորդների համար՝ ապահովելով նրանց կապի հասանելիությունն առանց լրացուցիչ ծախսերի։
Այսուհետ նշված երկրներում ռոումինգում գտնվող Ucom-ի բաժանորդների համար ժամանակավորապես անվճար են մուտքային և ելքային զանգերը, ինչպես նաև SMS հաղորդագրությունները.
 
Արաբական Միացյալ Էմիրություններ
Օման
Իրան
Իսրայել
Հորդանան
Սաուդյան Արաբիա
Քաթար
Բահրեյն
Իրաք
Քուվեյթ
 
Այս փոփոխությունները հնարավորություն կտան բաժանորդներին ստեղծված իրավիճակում կապի մեջ մնալ դեսպանատների, ընտանիքի անդամների և մտերիմների հետ։
 
Ucom-ը հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և անհրաժեշտության դեպքում պատրաստ է ձեռնարկել լրացուցիչ քայլեր՝ ապահովելու կապի հասանելիությունն ու հուսալիությունն իր բաժանորդների համար։
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն