Հարավային Կորեան և ԱՄՆ-ն քննարկում են Patriot համակարգերն Իրանի դեմ պատերազմում օգտագործելու հարցը
06-03-2026 12:27:40 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զինվորականները քննարկում են Հարավային Կորեայում տեղակայված որոշ Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղափոխելու հարցը՝ դրանք Իրանի դեմ պատերազմում օգտագործելու նպատակով:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է France 24-ից, այս մասին մարտի 6-ին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Հյունը։Patriot համակարգը նախատեսված է ցածրից մինչև միջին բարձրությունների վրա արձակվող բալիստիկ հրթիռները որսալու համար և ծառայում է որպես Հարավային Կորեայի շերտավոր հրթիռային պաշտպանության ցանցի մաս։
Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին։