«Մենք հարձակվել ենք ամերիկյան բազաների վրա, որոնք, ցավոք, գտնվում են մեր հարևանների հողերում». Արաղչի


 

«Մենք հարձակվել ենք ամերիկյան բազաների վրա, որոնք, ցավոք, գտնվում են մեր հարևանների հողերում». Արաղչի

  • 06-03-2026 13:39:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Մենք հարձակվել ենք ամերիկյան բազաների վրա, որոնք, ցավոք, գտնվում են մեր հարևանների հողերում», - NBC News-ի հետ զրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։
 
Նա ընդգծել է ՝ Իրանը որոշում չի կայացրել պատերազմ սկսել իր հարևանների հետ. «Մենք չենք հարձակվել մեր հարևանների վրա։ Մենք չենք հարձակվել մուսուլմանական երկրների վրա: Մենք հարձակվել ենք ամերիկյան թիրախների և ամերիկյան բազաների, ամերիկյան օբյեկտների վրա, որոնք, ցավոք, գտնվում են մեր հարևանների հողերում»։
 
Արաղչին ասել է, որ խոսել է այդ երկրների արտաքին գործերի նախարարների հետ՝ բացատրելու, որ նրանք թիրախ չեն։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը