Իրանը հարվածների նոր շարք է հասցրել Իսրայելին


 

Իրանը հարվածների նոր շարք է հասցրել Իսրայելին

  • 06-03-2026 19:24:38   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Իրանը համակարգված հարձակում է սկսել Իսրայելի թիրախների դեմ՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու սարքեր: Այդ մասին հաղորդել է իրանական ISNA լրատվական գործակալությունը:
 
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը հաղորդել է՝ ««Իրական խոստում 4» գործողության 21-րդ ալիքը սկսվել է Թել Ավիվի սրտում գտնվող թիրախների դեմ «Խեյբար» հրթիռների և անօդաչու սարքերի արձակմամբ»:
 
Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի բանակի օբյեկտներին Թել Ավիվում, Հայֆայում և «Բեն Գուրիոն» օդանավակայանին, նաև Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին: Հարձակում է կատարվել նաև Քուվեյթի ափերի մոտ գտնվող ամերիկյան նավթատար նավի վրա, որի հետևանքով հրդեհ է բռնկվել:
 
Մինչ այդ Իրանի ռազմական հրամանատարության «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբը հայտարարել էր, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված թիրախների դեմ մի քանի ուղղություններով (օդային, ծովային և ցամաքային) Իրանի հարվածների տեմպերն ու մասշտաբները կմեծանան:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը