Թրամփը Թեհրանի անվերապահ կապիտուլյացիան է պահանջում


 

Թրամփը Թեհրանի անվերապահ կապիտուլյացիան է պահանջում

  • 06-03-2026 19:30:38   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Իրանի հետ որևէ համաձայնագիր չի կնքվի «անվերապահ կապիտուլյացիայից» բացի։
 
«Դրանից հետո, երբ ընտրվի հզոր ու ընդունելի առաջնորդ(ներ), մենք մեր բազմաթիվ հրաշալի և շատ քաջ դաշնակիցների ու գործընկերների հետ միասին անխոնջ կաշխատենք՝ Իրանը կործանման եզրից հետ բերելու համար»,- սոցիալական ցանցում գրել է Թրամփը՝ հավելելով, որ կաշխատեն նաև Իրանի տնտեսությունը խթանելու ուղղությամբ։
 
Թրամփը երեկ Reuters-ին էր ասել, թե ցանկանում է մասնակցել Իրանի հաջորդ առաջնորդի ընտրության գործընթացին։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը