Վերսկսվել է ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան


 

Վերսկսվել է ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան

  • 07-03-2026 16:04:56   | Հայաստան  |  Սպորտ

Ձմեռային ընդմիջումից հետո վերսկսվել է ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան։ Գարնանային հատվածի մեկնարկային՝ 17-րդ տուրի բացման խաղում ուժերը չափել են «Ուրարտուն» և «Գանձասարը»։
 
Դիմակայությունն ավարտվել է ոչ-ոքիով՝ 2:2։
 
​Այս տուրից հետո «Ուրարտուն» 16 խաղում վաստակած 30 միավորով շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում։ Միևնույն քանակի հանդիպումներ անցկացրած «Գանձասարը» 11 միավորով 8-րդ տեղում է։
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ