Թրամփը հայտարարել է, որ Իրանը դարձել է «պարտվող» Մերձավոր Արևելքում


 

Թրամփը հայտարարել է, որ Իրանը դարձել է «պարտվող» Մերձավոր Արևելքում

  • 07-03-2026 16:15:27   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Մերձավոր Արևելքում դարձել է «պարտվող» և կմնա այդպիսին տասնամյակներ շարունակ, մինչև չհանձնվի կամ լիակատար փլուզում չապրի։
 
«Նրանք (Իրանը – խմբ.) ձգտում էին գրավել Մերձավոր Արևելքը և կառավարել այն։ Սա հազարամյակների ընթացքում առաջին դեպքն է, երբ Իրանը պարտվում է իր հարևան Մերձավոր Արևելքի երկրներին։ Նրանք ասացին. «Շնորհակալություն, նախագահ Թրամփ»։ Ես ասացի. «Խնդրեմ»։
 
Իրանն այլևս «Մերձավոր Արևելքի բռնակալը» չէ, այլ «Մերձավոր Արևելքի պարտվողը» և կմնա այդպիսին տասնամյակներ շարունակ, մինչև հանձնվի կամ, ավելի հավանական է, լիակատար փլուզում ապրի», – գրել է Թրամփը Truth Social-ում։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը