Հայաստանը և Ադրբեջանը դեպի Նախիջևան բեռնափոխադրումների հարցում կպայմանավորվե՞ն

  • 07-03-2026 16:24:43   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am  Թուրքիայի պաշտպանության նախարար Գյուլերը հայտարարել է, որ, չնայած տարածաշրջանում իրավիճակը լարված է, Թուրքիայի և Իսրայելի միջև ռազմական ուղղակի առճակատման հավանականությունը «մնում է շատ ցածր»: Նա հանրայնացրել է, որ երկու երկրների համապատասխան կառույցների միջև «գործում են կոորդինացիայի և կապ հաղորդուղիներ, որ օգտագործվում են թյուրիմացությունները և պատահական միջադեպերը կանխելու համար»: Միջազգային և տարածաշրջանային աղբյուրները բազմիցս նկատել են տվել, որ Թուրքիայի և Իսրայելի հատուկ ծառայությունները կողմերի միջև ռազմական բախում թույլ չտալու համար նաև հետախուզական տեղեկություններ են փոխանակում:
 
Իսրայելցի փորձագետները գտնում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «խիստ անհանգստացած է Իրանի վարչախմբի հավանական փլուզմամբ»: Անկարան մտահոգություն ունի, որ իրադարձությունները կարող են զարգանալ այնպես, որ Իրանում քրդական ինքնավարություն և իսրայելամետ իշխանություն ձևավորվի: Թուրքիան քննարկում է նաև «ըստ անհրաժեշտության Իրանի հետ սահմանամերձ տարածքներում բուֆերային գոտի ստեղծելու տարբերակը»:
 
Թուրքական մամուլը նման մտադրությունը մատուցում է «իրանցի փախստականների զանգվածային ներհոսքը կառավարելու անհրաժեշտությամբ», բայց մեծ է հավանականությունը, որ Թուրքիան այդ քայլին կդիմի, եթե Իրանի քրդաբնակ շրջաններում «ինքնավարություն հռչակելու իրական նախադրյալներ տեսնի»: Իսրայելցի մեկնաբանների հայացքով՝ իշխանությունների հայտարարությունները «վկայում են, որ Թուրքիան ձեռնպահ է մնում տարածաշրջանային դիմակայությանն ուղղակի միջամտությունից»:
 
Այս համատեքստում ուշագրավ է Իլհամ Ալիևին Պակիստանի վարչապետ Շարիֆի ուղերձը, որով նա հավաստիացրել է, որ Պակիստան պետությունը և նրա բանակը «ամուր կանգնած են Ադրբեջանի կողքին»: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցում նման պատրաստակամություն Թուրքիայի նախագահ Էրդողանը չի հայտնել: Մինչդեռ Շուշիի հռչակագրի իմաստով Թուրքիան ստանձնել է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության երաշխավորի պարտականություն:
 
Մարտի 6-ին արտաքին գործերի նախարար Բայրամովը հայտարարել է, որ նախագահ Ալիևի կարգադրությամբ Ադրբեջանը հետ է կանչում ոչ միայն Թեհրանի դեսպանատան, այլև Թավրիզի գլխավոր հյուպատոսության բոլոր աշխատակիցներին: Փաստացի դա նշանակում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում: Նախօրեին Ադրբեջանի կառավարությունը փակել է Իրանի հետ սահմանային անցակետը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, իրանական բեռնատարները հեռանում են Ադրբեջանից, ադրբեջանական բեռնատարները՝ Իրանից: Արգելքը վերաբերում է նաև տրանզիտային, այսինքն՝ ռուս-իրանական, բեռնափոխադրումներին:
 
Բաքվի այդ քայլը փաստորեն հավասարազոր է Նախիջևանի ցամաքային շրջափակմանը: Պետք է նկատի ունենալ նաև այն, որ Նախիջևանի էներգետիկ մատակարարումներն իրականացվում են Իրանից: Ինչպե՞ս է Ադրբեջանը կարգավորելու դեպի Նախիջևան մարդկանց և բեռների շարժը: Վտարանդի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի կարծիքով՝ վարչապետ Փաշինյանը «ճիշտ կանի, եթե Ադրբեջանին Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան բեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորություն ստեղծի»: Հայաստանի վարչապետը մի քանի անգամ հավաստիացրել է, որ Հայաստանը պատրաստ է իր տարածքով Ադրբեջան-Թուրքիա ավտոմոբիլային հաղորդակցություն ապահովել:
 
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցից կարճ ժամանակ հետո Բաքվի լրատվամիջոցները հայտնել են, որ AZAL ավիաընկերության երեք ինքնաթիռ, որ իրականացնում էին Բաքու-Նախիջևան և հակառակ ուղղությամբ թռիչքներ, վայրէջք են կատարել Իգդիրի օդանավակայանում: Ըստ երևույթին, այդ թռիչքներն իրականացվել են Հայաստանի օդային տարածքով: Եթե առաջիկայում Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվեն դեպի Նախիջևան բեռնափոխադրումներ իրականացնելու հարցում, ապա դա կնպաստի խաղաղության գործընթացի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը:Թուրքիայի պաշտպանության նախարար Գյուլերը հայտարարել է, որ, չնայած տարածաշրջանում իրավիճակը լարված է, Թուրքիայի և Իսրայելի միջև ռազմական ուղղակի առճակատման հավանականությունը «մնում է շատ ցածր»: Նա հանրայնացրել է, որ երկու երկրների համապատասխան կառույցների միջև «գործում են կոորդինացիայի և կապ հաղորդուղիներ, որ օգտագործվում են թյուրիմացությունները և պատահական միջադեպերը կանխելու համար»: Միջազգային և տարածաշրջանային աղբյուրները բազմիցս նկատել են տվել, որ Թուրքիայի և Իսրայելի հատուկ ծառայությունները կողմերի միջև ռազմական բախում թույլ չտալու համար նաև հետախուզական տեղեկություններ են փոխանակում:
 
Իսրայելցի փորձագետները գտնում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «խիստ անհանգստացած է Իրանի վարչախմբի հավանական փլուզմամբ»: Անկարան մտահոգություն ունի, որ իրադարձությունները կարող են զարգանալ այնպես, որ Իրանում քրդական ինքնավարություն և իսրայելամետ իշխանություն ձևավորվի: Թուրքիան քննարկում է նաև «ըստ անհրաժեշտության Իրանի հետ սահմանամերձ տարածքներում բուֆերային գոտի ստեղծելու տարբերակը»:
 
Թուրքական մամուլը նման մտադրությունը մատուցում է «իրանցի փախստականների զանգվածային ներհոսքը կառավարելու անհրաժեշտությամբ», բայց մեծ է հավանականությունը, որ Թուրքիան այդ քայլին կդիմի, եթե Իրանի քրդաբնակ շրջաններում «ինքնավարություն հռչակելու իրական նախադրյալներ տեսնի»: Իսրայելցի մեկնաբանների հայացքով՝ իշխանությունների հայտարարությունները «վկայում են, որ Թուրքիան ձեռնպահ է մնում տարածաշրջանային դիմակայությանն ուղղակի միջամտությունից»:
 
Այս համատեքստում ուշագրավ է Իլհամ Ալիևին Պակիստանի վարչապետ Շարիֆի ուղերձը, որով նա հավաստիացրել է, որ Պակիստան պետությունը և նրա բանակը «ամուր կանգնած են Ադրբեջանի կողքին»: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցում նման պատրաստակամություն Թուրքիայի նախագահ Էրդողանը չի հայտնել: Մինչդեռ Շուշիի հռչակագրի իմաստով Թուրքիան ստանձնել է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության երաշխավորի պարտականություն:
 
Մարտի 6-ին արտաքին գործերի նախարար Բայրամովը հայտարարել է, որ նախագահ Ալիևի կարգադրությամբ Ադրբեջանը հետ է կանչում ոչ միայն Թեհրանի դեսպանատան, այլև Թավրիզի գլխավոր հյուպատոսության բոլոր աշխատակիցներին: Փաստացի դա նշանակում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում: Նախօրեին Ադրբեջանի կառավարությունը փակել է Իրանի հետ սահմանային անցակետը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, իրանական բեռնատարները հեռանում են Ադրբեջանից, ադրբեջանական բեռնատարները՝ Իրանից: Արգելքը վերաբերում է նաև տրանզիտային, այսինքն՝ ռուս-իրանական, բեռնափոխադրումներին:
 
Բաքվի այդ քայլը փաստորեն հավասարազոր է Նախիջևանի ցամաքային շրջափակմանը: Պետք է նկատի ունենալ նաև այն, որ Նախիջևանի էներգետիկ մատակարարումներն իրականացվում են Իրանից: Ինչպե՞ս է Ադրբեջանը կարգավորելու դեպի Նախիջևան մարդկանց և բեռների շարժը: Վտարանդի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի կարծիքով՝ վարչապետ Փաշինյանը «ճիշտ կանի, եթե Ադրբեջանին Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան բեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորություն ստեղծի»: Հայաստանի վարչապետը մի քանի անգամ հավաստիացրել է, որ Հայաստանը պատրաստ է իր տարածքով Ադրբեջան-Թուրքիա ավտոմոբիլային հաղորդակցություն ապահովել:
 
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցից կարճ ժամանակ հետո Բաքվի լրատվամիջոցները հայտնել են, որ AZAL ավիաընկերության երեք ինքնաթիռ, որ իրականացնում էին Բաքու-Նախիջևան և հակառակ ուղղությամբ թռիչքներ, վայրէջք են կատարել Իգդիրի օդանավակայանում: Ըստ երևույթին, այդ թռիչքներն իրականացվել են Հայաստանի օդային տարածքով: Եթե առաջիկայում Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվեն դեպի Նախիջևան բեռնափոխադրումներ իրականացնելու հարցում, ապա դա կնպաստի խաղաղության գործընթացի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը