Վահան Կոստանյանը ԵՊՀ ուսանողներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերութությունները
07-03-2026 16:40:10 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մարտի 6-ին ընդունել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության անդամ մի խումբ ուսանողների:
Հանդիպման մեկնարկին ԱԳ նախարարի տեղակալը մասնակիցներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերութությունները, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունների հետագա զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք միջոցառումները: Առանձնահատուկ անդրադարձ է կատարել տարածաշրջանային զարգացումներին՝ այս համատեքստում ընդգծելով խաղաղության և վերջինիս հետագա ինստիտուցիոնալացման կարևորությունը:
Այնուհետև հարց-պատասխան ձևաչափով ծավալվել է ինտերակտիվ քննարկում ուսանողներին հետաքրքրող հարցերի լայն շրջանակի շուրջ: