Ռուսական հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով շարժվում է Հայաստան


 

Ռուսական հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով շարժվում է Հայաստան

  • 09-03-2026 15:26:27   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am  Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական հացահատիկի ևս մեկ խմբաքանակ է ուղարկվել Հայաստան՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
 
Բեռնափոխադրման շրջանակներում Երևան է ուղարկվել յոթ վագոնից բաղկացած գնացք, որը տեղափոխում է 488 տոննա ռուսական հացահատիկ։ Առաքումը կատարվել է Բալաջարայի կայարանից։ Երթուղին անցնում է Վրաստանի սահմանով Բեյուկ-Քյասիկ կայարանով, որի վերջնական նպատակակետը Հայաստանում է։
 
Ավելի վաղ՝ փետրվարի 4-ին, արդեն իրականացվել էր գյուղմթերքի նմանատիպ տարանցիկ բեռնափոխադրում։ Այդ ժամանակ Ադրբեջանի տարածքով Հայաստան էր տեղափոխվել 560 տոննա ռուսական հացահատիկ։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը